Ես եմ (նախագիծ)

Ողջույն, ես Աննան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավարտական դասարանում: Շատ եմ սիրում կրթահամալիրը և ուսուցիչներին, ու շնորհակալ եմ նրանց ինձ այսքան գիտելիք տալու և իմ կամակորությունները հանդուրժելու համար:
Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում եմ ընդունվել Երևանի երգի պետական թատրոն, քանի որ շատ եմ սիրում երգել և վաղուց հաճախում եմ վոկալի դասընթացների: Կարծում եմ ապագայում կհասնեմ հաջողությունների շնորհիվ իմ աշխատասիրության :

Իմ անհատական ուսումնական պլանը

Արդեն համարյա թե մեկ ամիս է կարանտին է, դպրոց չեմ հաճախում, ընկերներիս հետ չեմ հանդիպում, որը շատ տխրեցնում է ինձ, բայց օրս հագեցած է անցնում։ Առավոտյան արթնանում եմ, հավաքում եմ սենյակս, նախաճաշում և անցնում եմ անգլերենի օնլայն դասընթացներին։ Երեկոյան ժամերին մշտապես դիտում եմ ֆիլմեր կամ սերիալներ։ Ահա և իմ դիտած ֆիլմերի ցանկը՝ «Мег: Монстр глубины», «Левша»,«Малефисента»,«Джентльмены»,«В метре друг от друга»։ Իսկ սերիալներից այս պահին դիտում եմ թուրքական «ветреный» սերիալը։ Հեռուստացույցով բացի այս ամենից դիտում եմ լուրերը, հետևում եմ կատարվող իրադարձություններին և տանից ընդհանրապես դուրս չեմ գալիս՝ մտածելով իմ և իմ հարազատների առողջության մասին։

Անին որպես մայրաքաղաք

9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատունիները։

Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններից ու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։

885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։

Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։

Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։

Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները և այլն։

Continue reading “Անին որպես մայրաքաղաք”

Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը

Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի: Ի վերջո, Բյուզանդիան և Պարսկաստանը 591թ. հաշտություն կնքեցին, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև: Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները, Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը: Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը:Բյուզանդիան չգնահատեց այն մեծ աջակցությունը, որ ցույց էին տվել հայերը: Բյուզանդական կայսրերը շարունակեցին վարել հայկական զինուժերը ոչնչացնելու քաղաքականություն: Մորիկ կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ: Այս կերպ Բյուզանդիան կամենում էր կանխել հայերի ազատագրական շարժումները: Կայսրը միաժամանակ պարսից արքունիքին խորհուրդ էր տալիս նույն կերպ վարվել պարսկահպատակ հայերի հետ:Հայ զորականները, սակայն, հաճախ չէին ենթարկվում կայսերական հրամաններին, գերադասում էին մնալ և կռվել Հայաստանում: Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին չենթարկվեց բյուզանդացիներին և ձերբակալվեց: Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ կրկեսում սպանելով իր դեմ արձակված արջին, ցուլին և առյուծին: Զարմացած և հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական կայսրը նրան ներում շնորհեց:

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները

Տրդատ 3-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը:

Երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Քաղաքական և տնտեսական դրության կայունացմանը զուգընթաց նոր թափ է ստանում առևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Արտաշատը՝ Մեծ Հայքում և Մծբինը՝ Հյուսիսային Միջագետքում:

Տրդատ III-ը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով:

Խոսրով III Կոտակի (330-338 թթ.)օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:

Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Սակայն վերջում Մամիկոնյանը և իր զորքը զոհվում են:

Խոսրովի անտառը, կոչվում է Կոտակի անունով: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները:

Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա: Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանու տակ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու և այլոց ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հայ մշակույթին: Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:

Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայ­նական) սեպագիր հուշարձաններում:

Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրար­տական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունու­մը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տար­բերություն նախկինում գործածված բառային ու վանկային համա­կարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզ­չության նպատակով:

Խոսրով Ա

Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 211 թվականից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թ.-ին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։

Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է Արտավան V Արշակունուն։ Արտավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I-ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230 թ.-ին պարսկական բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232 թվականի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրովը Ատրպատականում հիմնել է Դավրեժ (այժմ՝ Թավրիզ) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի (234 — 245) կռվել է Սասանյանների դեմ և պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։

Թարգմանություն

Երջանկություն

Աստված կավից մարդ պատրաստեց և իր մոտ մնաց չօգտագործված կտոր:
– Էլ ի՞նչ պատրաստել քո համար, – հարցրեց Աստված:
– Պատրաստի ինձ երջանկություն, – խնդրեց մարդը:
Աստված ոչինչ չպատասխանեց, այլ միայն դրեց մարդու ձեռքի մեջ կավի մնացած կտորը:

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑